Գվատեմալայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից զոհերի թիվը հասել է 48-ի։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինան, ով անձամբ է այցելել աղետի գոտի։
Ստորգետնյա ցնցման հզորությունը կազմել է 7,2 մագնիտուդ։ Առավելապես տուժել է Սան Մարկոս շրջանը, որտեղ մահացել է 39 մարդ, փլուզվել է ավելի քան 50 տուն։ Վիրավորների թիվն անցնում է 155-ից, ևս 100-ը համարվում են անհետ կորած։ Երկրաշարժը զգացվել է տարածաշրջանի մի քանի երկրներում՝ Կոստա Ռիկայում, Սալվադորում և Մեքսիկայում։